Քաղաքագիտության մեջ կա մի հասկացություն՝ «անուղղակի ագրեսիա», երբ երկիրը նվաճում ես ոչ թե պատերազմով, այլ ներսից՝ հեղափոխության, հեղաշրջման կամ արտաքին միջամտության երկարատև նախապատրաստման գործիքակազմով անցկացված խաղաղ ընտրությունների միջոցով իրականացնելով քաղաքական իշխանության և վարչակարգի փոփոխություն: Այն դասական իմաստով շատ արդյունավետ կիրառում էր Գերմանիան 1933-40 թթ., երբ նրա գործակալական հզոր ցանցի գործունեության արդյունքում ֆաշիստական վարչակարգեր հաստատվեցին Հունգարիայում, Ռումինիայում, Իսպանիայում, Ֆինլանդիայում և մի քանի այլ նորաստեղծ սատելիտ պետություններում: Սրանք մեխանիկորեն դարձան Գերմանիայի դաշնակիցները երկրորդ աշխարհամարտում: Պատահական չէր, որ կոլեկտիվ անվտանգության համակարգ ստեղծելու նպատակով 1939թ. ԽՍՀՄ-Մեծ Բրիտանիա-Ֆրանսիա տապալված բանակցությունների ժամանակ Ստալինը դնում էր նաև անուղղակի ագրեսիայի կանխման հարցը: Հետպատերազմյան ժամանակաշրջանում արտաքին միջամտությամբ վարչակարգերի փոփոխության ռազմավարությունը կիրառում էին և՛ ԽՍՀՄ-ը, և՛ ԱՄՆ-ը: Երկբևեռ աշխարհի փլուզումից հետո թվում էր, թե այս տեխնոլոգիան կորցրել է իր կիրառական նշանակությունը, սակայն տասը- տասներկու տարի անց գունավոր հեղափոխությունների հաղթարշավը արևելաեվրոպական, հետխորհրդային, հյուսիսաֆրիկյան և մերձավորարևելյան արաբական երկրներում ցույց տվեց, որ այն կրկին մեծ կարևորություն է ստացել: Հաճախակի այս գործիքը կիրառվում է ընտրություններից առաջ և հետընտրական գործընթացներում: Շատ հետաքրքիր է Վրաստանի օրինակը, որտեղ սպասվում է երկրորդ «մայդանը»՝ 2003թ. Վարդերի հեղափոխությունից հետո: Ընտրությունները հոկտեմբերի 26-ին են, իսկ ահա չուշացավ ԵՄ բարձրագույն մարմնի Եվրոպական խորհրդի հայտարարությունը. «Евросовет: Процесс вступления Грузии в ЕС фактически остановлен
Лидеры стран Европейского Союза официально объявили о фактической остановке процесса вступления Грузии в ЕС. Об этом говорится в документе Евросовета, выпущенном после брюссельского саммита.
И все это происходит на фоне приближающихся в Грузии выборов, которые определят вектор развития страны на ближайшие годы»:
Գարիկ Քեռյան